Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Դու մենակ չես»… քաղցկեղն այլևս վերջնագիր չէ. oncology.am

«Դու մենակ չես»… քաղցկեղն այլևս վերջնագիր չէ. oncology.am

«Եվրոպա Դոննա» ՀԿ-ն Եվոպայում հեղինակություն ունեցող կազմակերպություն է, որի շարքերը համալրում են կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանայք: Արդեն երկու տարի է, ինչ մեր երկրում հիմնվել է այդ կազմակերպության «Եվրոպա Դոննա Արմենիա» անվանումով մասնաճյուղը: Այն թվով 47-րդ էր աշխարհում: Կազմակերպությունը մշտապես գտնվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցության ներքո: Այս կազմակերպության առաքելությունն է անըդմեջ բարձրաձայնել կրծքագեղձի քաղցկեղի խնդիրը, հիվանդությունը հաղթահարած կանանց, իրենց բժիշկների ու հոգեուռուցքաբանների օգնությամբ ապացուցել, որ հիվանդությունն, իսկապես, բուժելի է:

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը, որի նպատակն էր հասարակությանը տեղեկատվություն հասցնել այն մասին, որ կրծքագեղձի քաղցկեղը հաղթարելի է և պետք է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, կարևորել ժամանակին բժշկին դիմելու մշակույթը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր ԱվետիսյանՈւռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյան«Ֆորումին հրավիրված էին իրավաբաններ, ուռուցքաբաններ, հոգեուռուցքաբաններ և հիվանդությունը հաղթահարած կանայք: Խնդրի պարագայում հիվանդների համար շատ կարևոր է մասնագիտական ճիշտ խորհրդատվությունը, հոգեբանական օգնությունն ու հիվանդությունը հաղթահարած անհատի ոգևորիչ խոսքն ու նրա ապրած կյանքը: Մեր այս նախաձեռնության ուղղությունը ներառում է թվարկածս բաղադրիչները: Շատ կարևոր է նաև առողջ կանանց խրախուսել՝ անցնելու ախտորոշիչ հետազոտություն նախքան գանգատներ ունենալը »,- ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:

 

Այս երկու տարիների ընթացքում «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն իրականացրել է բարեգործական և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, ֆլեշմոբեր, կոնֆերանսներ` գրանցվելով այդ ոլորտում հաջողություններ ու նվաճումներ, որի վառ ապացույցն է կանանց ոգևորությունն ու վստահությունը, կազմակերպության շարքերն ընգրկվելու նրանց մեծ ցանկությունը: Ընդ որում, մասնագիտական ուղղվածության, կանանց հիվանդ կամ առողջ լինելու հետ կապված կազմակերպությանն անդամագրվելու համար չկա որևէ սահմանափակում: «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ անդամների թիվը համալրում են իրավաբաններ, լրագրողներ, բժիշկներ և այլ մասնագետներ, ինչպես նաև հիվանդությունը հաղթահարած, հիվանդության բուժման փուլում գտնվող և հիվանդությանը չբախված առողջ կանայք:

«Կոնֆերանսի «թիրախը» կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած, դժվար ուղի անցած կանայք են, նաև նրանք, ովքեր վերջին շրջանում են բախվել խնդրին, բուժման ընթացքում են և դեռ պետք է հաղթահարեն: Կոնֆերանսին ներկա էին նաև առողջ կանայք: Կոնֆերանսին ուռուցքաբաններն ու հոգեուռուցքաբանները հնարավորինս մատչելի խոսեցին քաղցկեղի և նրա հանդեպ գենետիկ նախատրամադրվածության, կանխարգելիչ հետազոտության կարևորության, ախտորոշման փուլերի, ռիսկային տարիքային խմբերի և անհրաժեշտ պարբերաբար հետազոտությունների մասին»,- իր խոսքում հավելեց Արթուր Ավետիսյանը


Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը

 

«Դու մենակ չես» կոնֆերանսի խորագիրն ունի նախապատմություն՝ այն համանուն բարեգործական համերգի ակցիայի շարունակական ընթացքն է, որից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվեց կրծքագեղձի քաղցկեղով անվճարունակ հիվանդների դեղերի ձեռք բերմանը:

Բժիշկ Ավետիսյանն իր խոսքում ընդգծեց կնոջ կյանքում քաղցկեղին բախվելիս հոգեբանական պատրաստվածության կարևորությունը. «Սա այն հիվանդությունն է, որը պահանջում է հոգեբանական տրամադրվածություն, որ հիվանդն ընդունի ախտորոշման արդյունքները և հենց այդ պահից լցվի խնդիրը լիարժեքորեն հաղթահարելու համոզմունքով, ինչը հիվանդության ապաքինման առաջին նախապայմաններից է: Որոշ դեպքերում հիվանդության հետ չհամակերպվելը, բժշկի ցուցումներն ու խորհդատվությունը չընդունելը բերում է թանկագին ժամանակի կորստի»:


Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը

Սուսաննա Սերոբյան  Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը

 

Ամերիկայի ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ հրատարակվել է ձեռնարկ, որի նպատակն է հասարակությանը տրամադրել բժշկին այցելելիս հարցերի ուղեցույց և քաղցկեղի առաջացման ու բուժմանը վերաբերող գրագետ տեղեկատվություն: ՈւԱԿ-ի և «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ ուժերով այն թարգմանվել է հայերեն և տրամադրվել է կոնֆերանսի ներկաներին:

Արդեն հինգ տարի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած Սուսաննա Սերոբյանը (47տ.), ով նույնպես «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ անդամ է, հիվանդության բուժման փուլում գտնվող կանանց խորհուրդ տվեց չընկճվել և մեծ կամքի ուժ դրսևորելով հաղթահարել հիվանդությունը.

–  Անցել եմ բուժման երկարատև փուլ և խնդիրը, որին բախվել եմ, պայմանավորված էր բարդույթներով. «ոչ-ոք չիմանա… իմանան` խնդիր կլինի… հարազատներին ցավ չպատճառեմ…» և նման այլ մտքեր: Սրանք իրազեկված չլինելու արդյունք էին: Շատ կարևոր է հիվանդ-բժիշկ շփման ամրությունն ու վստահությունը, հիվանդությունը հաղթահարած անձանց հետ շփումը, նրանց փորձն ու ոգևորող ուժը:


Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը

 

–  Շփվելով հիվանդության բուժման փուլում գտնվող կանանց հետ, ի՞նչ խնդիր եք նկատել, որն առաջնային շտկման պահանջներից է:

–  Անիրազեկվածությունը, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ ճանապարհ ես անցնելու, որ քաղցկեղը վերջնագիր չէ, որ վաղ հայտնաբերումը լիովեին բուժելի և հաղթահարելի է, ինչին չտիրապետելը քաղցկեղից ավելի վտանգավոր կարող է լինել մարդու առողջության համար և ունենալ անցանկալի ելք:

–  Ի՞նչ խորհուրդ կտաք:

–  Խնդրի լուծման ելքեր կան: Նախ` հիվանդության մասին պետք չէ լռել: Երկրորդ. երկրի առողջապահական համակարգը պետք է ձևավորված լինի այնպես, որ կանայք «ստիպված» գնան հետազոտության՝ կինը հետազոտման համար ծանուցում ստանա:

–  Հիվանդությունը հաղթահարելը որևէ բան փոխե՞ց Ձեր կյանքում:

–  Վերագնահատվեց կյանքի բոլոր արժեքները, ամեն ակնթարթը, ամեն լուսաբացը, ստեղծելու և արարելու ուժը, մարդկանց օգնելու կարևորությունը, կյանքն ինձ համար դարձավ ավելի լավը:

 

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ